Հայաստանից ուղիղ չվերթներ են իրականացվելու դեպի Իսրայել: Բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնելու Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:
Նախատեսվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին: Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: