2018 թ.-ին պետք է մեծ շուքով նշել Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը


07:53 , 19 ապրիլ, 2017
Related imageԱյս տարի լրացավ մեր ցեղասպանվելու 102 տարին: Բոլորս հիշում ենք, թե ինչպես նշեցինք հարյուրամյակը:
2018-ին լրանում է մայիսյան հերոսամարտերի` Սարդարապատ, Ղարաքիլիսա, Բաշ Ապարան, հարյուրամյակը: Չգիտես՝ ինչու, կարծես ոչ մի կերպ չենք պատրաստվում դա մեծ շուքով տոնելու: Ինչպես Ցեղասպանության հարյուրամյակը նշեցինք, կրկնակի, եռակի շատ միջոցառումներ պետք է լինեն մյուս տարի: Ողջ աշխարհը պետք է իմանա, թե հարյուր տարի առաջ ցեղասպանություն, համաճարակներ, սով տեսած Հայաստանն ինչպես հաղթեց հսկա Օսմանյան տերության բանակներին: Պետք է իմանան, որ դրանով ոչ միայն մեզ փրկեցինք, այլև այժմյան հզորներից ոմանց, որոնք հարյուր տարի առաջ հաստատ թուրանին չէին կարող դիմակայել: