Աժ զինված ներխուժելու փորձ կատարած և Քրիստոս ներկայացած երիտասարդի ինքնությունը պարզվել է


16:18 , 22 մարտ, 2013

Պարզվել է ԱԺ զինված ներխուժելու փորձ կատարած երիտասարդի ինքնությունը: Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Նյուզ.am -ին հաղորդել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշել է, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:

Հետազոտությունից հետո մասնագետները կորոշեն, թե ինչ անել: