Մոսուլի մերձակայքում սպանվել է ալ Բաղդադիի օգնական «Կովկասյան էմիրին»


19:30 , 17 ապրիլ, 2017
Times.am-ը գրում է.
 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարի`Աբու Բաքըր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք ընկած տարածքում:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, անհայտ անձինք Հասբուլլա ալ-Կովկասիին, ով հայտնի է «Կովկասյան էմիր» մականվամբ, սպանել են իր տան մոտ Տալ-Աֆարում: Ալ-Կովկասին հազվադեպ է հայտնվել Տալ-Աֆարում:

Սպանությունից հետո ԻՊ ահաբեկիչները հայտարարել են համընդհանուր մոբիլիզացիա՝ փորձելով գտնել մարդասպանին:

Իրաքի զինված ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օպերացիան Մոսուլի ազատագրման ուղղությամբ սկսվել է դեռևս 2016 թվականին: