Հայաստանի բանտերում պատիժ է կրում 19 իրանցի


12:20 , 22 մարտ, 2013

Հայկ Բաբուխանյանի արված հարցմանն ի պատասխան արդարադատության փոխնախարարը տրամադրել է տեղեկատվություն, ըստ որի՝ Հայաստանի ՔՀԿ-ներում դատական պատիժ է կրում 19 քաղաքացի։ Ընդ որում, անցած տարվա ընթացքում 20-ից ավել իրանի քաղաքացիներ, ովքեր պատիժ են կրել Հայաստանում, փոխանցվել են Իրանին և ևս 7-ը՝ այս տարվա ընթացքում։ Հատկանշական է, որ դրանց մեծ մասը թմրանյութերի շրջանառության համար է դատվել, իսկ որ ամենասարսափելին է նրանց համար՝ իրենց հայրենիքում նույն զանցանքի համար, որի համար Հայաստանում մահապատժի չեն դատապարտում, Իրանում մահապատիժ է սահմանված։