Արևային կայաններ` ՀՀ 6 տեղանքներում


09:28 , 14 ապրիլ, 2017
Картинки по запросу արևային կայաններԱրևային էլեկտրակայանների կառուցման ծրագրերը հնարավորություն են ընձեռում Հայաստանին ստանալու էժան և վերականգնվող էներգիա: Ուստի կայանների կառուցման ներդրումային ծրագրերը գրավիչ են բազմաթիվ ներդրողների համար: Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։
Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։ Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
Հանձնաժողովի նպատակն է ներկայացնել առաջարկություններ արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների կառուցմանն աջակցող քայլերի ուղղությամբ։