«Այցելել ենք «Սևան» հոգեբուժական հիվանդանոց, որտեղ բացահայտել ենք բազմաթիվ խնդիրներ: Հոգեբուժարանի տնօրենը մեր բոլոր առաջ քաշած խնդիրների տակ գրել է, որ իրականությանը չի համապատասխանում: Ես վստահեցնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չի տրամադրում»,- հավաստիացրեց Թաթոյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ-ը փաստեր ունի և դրանք ուղարկելու է առողջապահության նախարարություն: «Պահանջելու եմ, որպեսզի հոգեբուժարանի տնօրենին ենթարկեն պատասխանատվության»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը: