Զբոսաշրջության մրցունակության ցուցանիշով ՀՀ-ն 84-րդն է


14:00 , 10 ապրիլ, 2017

Картинки по запросу զբոսաշրջիկՀամաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Զբոսաշրջության և ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը:

Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը անվտանգության պայմաններով զբաղեցնում է 34-րդ տեղը, առողջապահության և հիգիենայի մակարդակով՝ 48-րդ տեղը, մարդկային ռեսուրսների և աշխատուժի մասով՝ 45-րդ տեղը, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ենթակառուցվածքների մասով՝ 71-րդ տեղը:

Նշենք, որ ցուցանիշներից յուրաքանչյուրն ունի մի շարք այլ բաղադրիչներ, որոնցով պայմանավորված` ձևավորվում է վերջնական գնահատականը: Նշենք, որ զեկույցում արձանագրված տվյալները դեռևս գոհացուցիչ չեն մեր երկրի համար, ուստի պետությունը նախաձեռնում է իրականացնել նոր և հեռանկարային զբոսաշրջային ծրագրեր: