«Շուտով կտեսնվենք». «Մերժվածը» սերիալից հայտնի Վիրի գրառումը՝ նվիրված հայ երկրպագուներին (Photo)


15:45 , 5 ապրիլ, 2017

Բոլիվուդյան կրքերը շարունակվում են: Երեկ «Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը հանդիպել է «Մերժվածը» հեռուստասերիալում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուի հետ:

Նանդիշն էլ որոշել Facebook-ի պաշտոնական էջում որոշ կադրեր հրապարակել հայերի հետ իր հանդիպումից: Բոլիվուդի աստղը մի քանի լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում` հետեւյալ մակագրությամբ.

«Հրաշալի էր հանդիպել Հայաստանից ժամանած այս թիմին: Շուտով կտեսնվենք»:

Դերասանը նաեւ օգտագործել է «սեր» եւ «Հայաստան» հեշթեգները: