Հանձնաժողովի նախագահը քվեախցիկում՝ ընտրողի կողքին


14:37 , 2 ապրիլ, 2017

Hetq.am-ը գրում է.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/39 և 7/40 ընտրատեղամասներում ընտրությունները ընթանում է բավական ակտիվ մթնոլորտում: Կուտակումներ կան  մուտքի առաջ, ընտրողները շարունակում են դրսում հերթ կանգնել, որպեսզի միայն ոստիկանների թույլտվությամբ ներս մտնեն, երբ հասնի իրենց հերթը: Բացի դրանից, կուտակումներ կան նաև քվեախցիկի մոտ, ընտրողները հերթ կանգնելու ընթացքում երբեմն բոլորի համար տեսանելի ձևով, դեռ քվեախցիկին չհասած, ընտրում և առանձնացնում են իրենց նախընտրած կուսակցությունները:

7/39-ում առավոտյան մի քանի անգամ խափանվել է մատնահետք վերցնող սարքը, հետո կարգավորվել է:

7/40-ում հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ն ներկայացնող Ռուբիկ Հակոբյանը 2 անգամ մտավ խցիկ՝ քաղաքացիներին օգնություն ցույց տալու համար: Մի դեպքում քաղաքացին չէր կողմնորոշվում քվեաթերթիկները ինչպես դասավորել ծրարի մեջ:

Ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1827 է, ժամը 14:00-ի դրությամբ 7/39-ում ընտրությանը մասնակցել է 560 քաղաքացի, 7/40-ում՝ 653 քաղաքացի։

2 ընտրատեղամասերում էլ շարունակում են շրջել միջազգային դիտորդները՝ ԵԱՀԿ-ից, ինչպես նաև տեղական դիտորդներ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունից, Համահայկական երիտասարդական ասոցիացիայից, Ազատ երիտասարդական խորհրդից։

Մյուս դեպքում էլ ընտրողը քվեարկում էր քվեախցիկից դուրս: