«Որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում եմ տեսնում». Ա. Աշոտյան


13:50 , 2 ապրիլ, 2017

«Որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում եմ տեսնում». Ա. Աշոտյան  Iravunk.com-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրապետական կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆԱՇՈՏՅԱՆԸ  խոսեց խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին: Ըստ նրա, մինչ այս պահը որեւէ լուրջ խախտում չի արձանագրվել:

«ՀՀԿ-ում ըմբռնումով են մոտենում տեղամասերում առաջացած տեխնիկական խնդիրներին, քանի որքաղաքական առումով տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացվում», - ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ա. Աշոտյանն ընդգծեց, որ որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում է տեսնում, ինչը պլանավորած ռազմավարություն է. «Դաշինքներից մեկը դեռ գիշերն էր ահասարսուռ ահազանգ ներկայացրելԳեղարքունիքից: Ոստիկանությունը արագ բացահայտեց»: