20/01 տեղամասի հանձնաժողովի անդամենրը ՀՀԿ-ի օգտին քվեարկած թերթիկներ են տվել


12:54 , 2 ապրիլ, 2017

Hetq.am-ը գրում է.

Գեղարքունիկի մարզի Սևան քաղաքի 20/01 ընտրատեղամասում քվեարկողներին հանձնաժողովի անդամները տալիս են երկու ծրար և երկու քվեաթերթիկ, որոնցից մեկը քվեարկած էր ՀՀԿ- ի օգտին: Հանձնաժողովի անդամներից մեկ ուրիշը նկատեց և կանխեց ընտրախաղտումը:

Հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Բաղդասարյանը, լինելով ԲՀԿ կուսակցության անդամ, մարեց քվեաթերթիկը:

Ներկա պահին այս ընտրատեղամասում քվեարկել է 220 ընտրող: