Մեսսին ասել է, որ չի վիրավորել մրցավարին, այլ օդում է խոսել


13:30 , 30 մարտ, 2017

Մեսսին ասել է, որ չի վիրավորել մրցավարին, այլ օդում է խոսելBarometer.am-ը գրում է.

Եզրային մրցավարին անպատվելու համար Արգենտինայի հավաքականի չորս պաշտոնական խաղով որակազրկված Լիոնել Մեսին հայտարարել է, որ ինքը չի վիրավորել մրցավարին:

"Իմ խոսքերը չէր վերաբերվում մրցավարի օգնականին: Դրանք պարզապես օդում են եղել",- Մեսսիի խոսքը մեջբերում է "La Nacion"-ը: