Արտադրությունը զարգացնելու գործընթացում շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մարզերը: Հայաստանի թվով երկրորդ քաղաքը՝ Գյումրին, ունի մի շարք խնդիրներ: Դրանցից մեկը աշխատատեղերի խնդիրն է:
Սպասվում է, որ Գյումրիում կկառուցվի կարի ֆաբրիկա: 12 մլն դոլարի ներդրում կատարելու արդյունքում հնարավոր կլինի աշխատանքով ապահովել 700-800 քաղաքացու: Արտադրության հիմնումը իր դրական ազդեցությունը կթողնի նաև արտահանման ծավալների վրա: Սպասվում է, որ արտադրանքի 90 տոկոսն իրացվելու է արտասահմանյան շուկաներում: