1in.am-ը գրում է.
Լոնդոնի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: 4 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է Սքոթլենդ-Յարդի պաշտոնական կայքում:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները վթարից հետո փախել են դեպքի վայրից:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում ոստիկանները 2 դանակ են հայտնաբերել:
Նշվում է, որ մի դանակը գտնվել ավտոմեքենայում, երկրորդը՝ տրանսպորային միջոցի մոտ:
Գործով երկու կասկածյալ է ձերբակալվել:
Դեպքի հանգամանքները հետաքննվում են, այն չի որակվում որպես ահաբեկչություն, նշել են իրավապահները: