Խու Սոնվենը ապրում է իր ձեռքերով պատրաստված արհեստական երիկամի հաշվին


16:52 , 19 մարտ, 2013

Չինացի գյուղացին արդեն 13 տարի ապրում է սեփական ձեռքերով պատրաստված արհեստական երիկամի հաշվին: Շաբաթը երեք անգամ Խու Սոնվեն անունով այս տղամարդը գալիս, նստում է զուգարանում և միացնում սարքը, որը պատրաստված է հին բժշկական սարքերից ու խոհանոցային պարագաներից:  

1993-ին Խուն սովորում էր համալսարանում, երբ նրա մոտ ի հայտ եկավ երիկամային անբավարարություն հիվանդությունը:  Արյան մաքրման համար նա սկզբում այցելում էր բժիշկներին: 5 տարի անց նա որոշեց այլևս չվճարել նրանց ու ինքն իր ձեռքով սարք ստեղծեց:  

Ինչպես նա հաշվարկել է, արյան դիալիզի պրոցեդուրան այսպես 8 անգամ ավելի էժան է նստում, քան կլինիկայում: Այնուամենայնիվ, նա իր օրգանիզմը մեծ ռիսկի է ենթարկում: Նրա երկու կոլեգաները մահացան նմանատիպ սարքեր օգտագործելու պատճառով: