Սարգսյանի թիմը որոշել է «գաղտնի» մոնտաժել հարցազրույցը


16:26 , 19 մարտ, 2013

Ինչպե՞ս կարելի էր հեռուստաընկերություններին ու նրանց ղեկավարներին կամ լրագրողներին էսպես փչացնել: Ինչպե՞ս կարելի էր տելեների աշխատակիցներին հրավիրել` առանց օպերատորների եւ տեսանկարահանող սարքերի: Զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը կյանքի մեջ առաջին անգամ նորմալ հարցազրույց է տվել (նրա շատ դիտարկումների հետ համաձայն չեմ, բայց դա այլ խոսակցության թեմա է), եւ այս «միջոցառումը» տապալվել է միայն այն բանի համար, որ Սարգսյանի թիմը որոշել է «գաղտնի» մոնտաժել հարցազրույցը` զուգահեռաբար նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրելով հարցազրույցի տեսաձայնագրությունը: Խորին հարգանքով վերաբերվելով իմ գործընկերներին` բայց ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ: