ՏՏ ոլորտի նոր աշխատատեղերում աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից


20:42 , 29 մարտ, 2012

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012 թվականի ծրագիրն այսօր հաստատվել է կառավարության կողմից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բուհերում ՏՏ ոլորտի մասնագետների տեղերը պետք է ավելացվեն առնվազն 20%-ով:

«Այս ոլորտում ակնհայտ հաջողություններ ունի Հայաստանը. տարեկան աճը 20-30% է, իսկ աշխատողների մեծ պահանջարկը՝ մեծ, ինչ վերաբերում է աշխատավարձերերին, ապա նոր աշխատատեղերում դրանք սկսվում են 500 հազար դրամից»,- նշել է վարչապետը: