Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը և օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ոռոգման համակարգի արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:
Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: