ԱՄՆ սենատորը նոր բանաձևով կոչ է անում Թուրքիային վերադարձնել հայկական եկեղեցապատկան գույքը


17:54 , 21 մարտ, 2017

Artsakhpress-ը գրում է.
 Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը:

Պորտանտինոն  նշել է,- «Թեպետ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը ճանաչել է և ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եկեղեցական սեփականության հարցը պետք է ներառվի բանաձևի մեջ: Ցանկացած վայրում կրոնական խտրականությունը դեմ է հիմնական մարդկային արժեքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: