Glassdoor-ը Մարկ Ցուկերբերգին ճանաչեց տարվա լավագույն գլխավոր տնօրեն


19:44 , 18 մարտ, 2013

 

Անկախ Facebook-ի՝ այս տարվա դժվարություններից, երբ ընկերությունն անցկացրեց IPO, ինչպես նաև օգտվողների լավ և վատ կարծիքները՝ կապված նոր ապրանքատեսակների և ընկերության կանոնների հետ, Մարկ Ցուկերբերգի վարկանիշը դրանից չտուժեց: Այս տարի Ցուկերբերգի վարկանիշը գրանցվել է 99%, 14 կետով բարձր մյուս տարվա հետ համեմատած: Glassdoor-ի տվյալներով՝ Մարկ Ցուկերբերգը գլխավորում է 2013 թվականի լավագույն 50 գլխավոր տնօրենների ցուցակը: Glassdoor-ի մեկնաբանություններում աշխատակիցները նշել են Մարկի անկեղծությունը նոր գաղափարների շուրջ և մեծ վստահությունը անձնակազմի մեջ: