Նոր Motorola Razr-ը ցնցել է համացանցը (Photo)


20:45 , 17 մարտ, 2017

Երևի թե հիշում եք այս լեգենդար հեռախոսը, որի մասին 2000-ականներին երազում էր գրեթե յուրաքանչյուրը։

Motorola Razr V3 - հեղափոխություն հեռախոսների աշխարհում՝ դիզայնի տեսանկյունից։

Ցավոք, այն ընկերության կարապի երգն էր, որից հետո այն աստիճանաբար սկսեց դուրս գալ շուկայից։

Բայց, երևում է, Motorola-ն որոշել է հետ գալ։ Lenovo ընկերության հետ միանալը օգնում է նրան ոտքի կանգնել։ 

Պայթող ու նորանոր փոփոխություններ կրող սմարթֆոնների շրջանում Մոտորոլան իրական շանս է ստանում շուկայում տեղ գրավելու համար։

Եվ գուցե այդ հարցում նրանց օգնի նոր, ցնցող Motorola Razr-ը։