Երազանքներս իրականանալու սովորություն ունեն. Լարա Առաքելյան (Photo)


16:08 , 14 մարտ, 2017
collageWnews.am-ը գրում է.
Հանրային հեռուստատեսության եթերում վերջերս հայտնված լուրերի մեկնաբան Լարա Առաքելյանն իր փորձով կրկին ապացուցում է, որ երազանքներն իրականանում են։ Լարան խոստովանում է՝ միշտ իմացել է, որ մի օր լուրերի մեկնաբան է լինելու, անակնկալ էր միայն այն, որ դա սպասածից էլ շուտ եղավ:
Wnews.am-ի դիմանկարային հարցազրույցների շարքում այս անգամ իր մասին պատմում է Լարա Առաքելյանը.
 4
Ես.
Ես տարօրինակ եմ: Տարօրինակի իմ իրավունքով կշրջանցեմ այս կետն ու կանցնեմ մյուս հարցերին: 
 
Մասնագիտության ընտրությունը.
Լրագրող դառնալու որոշումն իմ մասին առաջին հիշողություններիցս է: Երբեմն թվում է, թե ծնվել եմ այդ մասնագիտությամբ  Ինչու հենց լրագրությու՞ն. երևի, որովհետև այն միակն է, որ իր մեջ պրոյեկտում է բոլոր մյուս մասնագիտությունները, ենթադրում է ամենաշատ շփումները ամենատարբեր ոլորտի մասնագետների հետ, հնարավորություն է՝ անսահման շատ բան իմանալու աշխարհի ու մարդկանց մասին: Սա և՛ բոլոր մասնագիտություններն է, և՛ առհասարակ մասնագիտություն չէ: Դա այն է, ինչ երջանկացնում է ինձ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ