Ինչո՞ւ է Պրահայի ամենանեղ փողոցի վրա լուսաֆոր տեղադրված


17:05 , 17 մարտ, 2013

Պրահայում հետիոտնի համար փողոց կա, որը կոչվում է «Винарна Чертовка»: Վերջերս այս փողոցի վրա տեղադրվել է լուսաֆոր: Կհարցնեք՝ ում է այն պետք, եթե այստեղով մեքենա անցնել չի կարող: Պատասխանը պարզ է՝  որպեսզի հետիոտները խուսափեն իրար հանդիպելուց: Խնդիրը նրանում է, որ սա Չեխիայի մայրաքաղաքի ամենանեղ փողոցն է, որի լայնքը ընդամենը 70 սանտիմետր է: Եթե այստեղ երկու մարդ հանդիպեն նրանք երբեք չեն կարողանա շրջանցել միմյանց: Ուստի լուսաֆորը օգնում է խուսափել անցանկալի հանդիպումներից: