Անդրադառնալով մարզերում գործող բուժհաստատություններին՝ վարչապետն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվելու դրանք մասնավոր կառավարման հանձնելու ուղղությամբ։
«Մենք պետք է ներգրավենք մասնավոր նոր կառավարիչներ, ովքեր բուժհաստատություններում կկատարեն նոր ներդրումներ, ինչը կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ներդրվելու է ռեգիոնալ կառավարման նոր համակարգ և մշակույթ։
«Մշակել ենք համայնքների կառավարման նոր մեթոդաբանություն, որի շրջանակում ստեղծվել են համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր մեթոդաբանությունը կնպաստի քաղաքացիների ակտիվ մասնակցությանը համայնքի կառավարման գործին։
Մեթոդաբանությունը նախատեսում է, որ համայնքների ղեկավարները կառավարության և բնակիչներին պետք է ներկայացնեն ստարտային վիճակը, սահմանեն թիրախները, թե ինչ նպատակների են հասնելու։