– Ե՞րբ առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ և որքանո՞վ է այն կարևոր քեզ համար:
-Կարծում եմ նորաձևության հանդեպ սերը իմ մեջ ի ծնե է, որովհետև հիշում եմ դեռ շատ փոքր էի և սիրում էի մայրիկիս հագուստները կրել ու ցուցադրել ծնողներիս: Կարծում եմ՝ ոճի և ճաշակի զգացումը շուտ ձևավորվեց իմ մեջ և որոշեցի , որ պետք է դառնամ մոդելավորող: Երազանք էր դա, որ այդպես էլ չիրականացավ: Ընտրեցի երգարվեստը: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ նորաձևությունը, որքան ոճը: Ինչպես ասում են՝ նորաձևությունը ժամանակավոր է, ոճն՝ անմահ:
– Ոճդ ինչպե՞ս կբնութագրես, ինչի՞ց ես ոգեշնչվում կերպարներդ ստեղծելիս:
Սիրում եմ համադրել տարբեր ոճեր, գիտեմ ինչն է իմը, ինչն է ինձ սազում, ինչը՝ ոչ: Առօրյա հագուստը պետք է լինի հարմարավետ, բայց ոճային: Ոգեշնչման աղբյուրներ շատ ունեմ: Շատ դիզայներներից եմ ոգեշնչվում:
–Ովքե՞ր են քո ֆավորիտ դիզայներները:
-Շատ կան, չեմ կարող նշել մեկը, որ ամենասիրելին է՝Michael Kors , StellaMcCartney, Victoria Beckham, Balmain…այսպես կարող եմ շատ երկար թվարկել:
–Որտեղի՞ց ես սիրում գնումներ կատարել:
-Փարիզից միանշանակ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ