02:53 , 11 մարտ, 2017Պոյանհու հսկայական լիճը հայտնի է որպես Չինաստանի խոշորագույն քաղցրահամ ջրամբար:
Հսկայի մակերևույթը մոտ 4500 քկմ է: Պատմականորեն լճի տարածքը փոխվել է տարվա եղանակից և սեզոնից կախված:
Սակայն վերջերս Պոյանհուն ավելի արագ է ծանծաղում, քան հարյուրավոր տարիների ընթացքում սովոր են տեղի բնակիչները: Իսկ այս տարի լճի կրճատման ծավալներն իսկապես վախեցնող են:
Վերը բերված լուսանկարի տարածքը դեռ բոլորովին վերջերս կղզի է եղել:

Այդպիսի ծանծաղացումը շատ տագնապալի նշան է: Պետք է նկատել, որ Պոյանհուն ոչ միայն կարևոր ջրամբար է, այլև շատ ձկների, թոչունների, խեցգետնակերպերի տունն է:
Էկոլոգները սարսափելի տեսարանը տեսնելով՝ տագնապ են բարձրացնում:
