Էլեկտրաէներգիայի 13.6%-անոց «գրոհ» հունվարին


16:02 , 10 մարտ, 2017

Картинки по запросу էլեկտրաէներգիաԱՎծ տվյալներից տեղեկանոմ ենք, որ 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.6%-ով։ Ըստ ԱՎԾ-ի՝ հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 143.9%-ով և կազմել 353.1 մլն կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 9.1%-ով՝ կազմելով 140.7 մլն կՎտ ժամ։

Այս տարվա առաջին ամսում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն արտադրել է 281.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի հունվարի համեմատ նվազել է 0.3%-ով: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 25%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 10.6%-ով՝ կազմելով 31.2 հազար հեգաջոուլ: