Մեծ պահք. օր 12


14:25 , 10 մարտ, 2017
Похожее изображениеԵրբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ.
Աստծո մասին չենք իմանում գիտելիքներ ձեռք բերելով, այլ` ծնկաչոք աղոթքներ անելով:
Մեղքերը ներվում են, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ: Չարակամ ծրագրերը չեն իրականանում, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ:
Կասկածներն ու վախերը հեռանում են, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ: Ամրությունները քանդվում են, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ:
Ընտանիքներն ավելի են ուժեղանում, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ:
Եկեղեցիները դառնում են ավելի ուժեղ, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ:
Մեր ազգն ավելի ուժեղ է դառնում, երբ ծնկի ենք իջնում աղոթքի ժամանակ:
Մեր ամենագեղեցիկ դիրքն Աստծո արքայությունում` ծնկաչոք աղոթքի դիրքն է…