Բոլորի մնացած ծրագրերն անիմաստ են, եթե արտաքին անվտանգության համակարգի բարելավման հստակ տեսլական, մեթոդներ ու միջոցներ չունեն
00:12 , 10 մարտ, 2017
Թեև ես ՀՀ-ում քվեարկելու ձայն չունեմ, սակայն, որպես Արցախում բնակվող հայ ու քաղաքագետ, կուզեի արդեն թափ առնող քարոզարշավում առաջնահերթորեն տեսնել անվտանգության հստակ ու կոնկրետ դիսկուրս, թե որ քաղաքական ուժն ինչպես է պատրաստվում աջակցել հայոց միասնական հայրենիքի պաշտպանության համակարգի զարգացմանը՝ Արցախի ու Տավուշի առաջնագծի ամրացումից մինչև ռազմարդյունաբերություն և թիկունքի ապահովվածություն:
Բոլորի մնացած ծրագրերն անիմաստ են, եթե արտաքին անվտանգության համակարգի բարելավման հստակ տեսլական, մեթոդներ ու միջոցներ չունեն: