19:00 , 4 մարտ, 2017
Times.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հեռախոսազրույցը գաղտնալսելու մեջ և այդ քայլը որակել ստորություն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով «Ռիա Նովոստի»-ին:
«Ինչպիսի ստոր քայլ կարող էր կատարել նախագահ Օբաման` նախընտրական քարոզարշավի ժամանակ գաղտնալսելով իմ հեռախոսազրույցները: Սա Նիքսոնի Ուոթերգեյթի սկանդալին է նման»,- իր թվիթերյան էջում նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ լավ փաստաբանը կարող է մեծ գործ բացել այս փաստով: