«Մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա». Սենոր Հասրաթյան


15:52 , 4 մարտ, 2017
Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք: Համոզված եմ, որ Բաքվի քարոզչամեքենան այս լուրը կամ կհերքի կամ, լավագուն դեպքում, լռակյաց կփորձի շրջանցել: Անկեղծ ասած՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ տարբերակը, անձամբ ինձ համար որևէ նշանակություն չունի, կարևորը, թերևս, այն է, որ մեր բանակը հերթական անգամ գտնվեց իր բարձրության վրա: Ապրեք տղաներ, այդպես շարունակեք: