Առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. Երևանի քաղաքապետարան


19:20 , 1 մարտ, 2017

 Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ:
 Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Այս գործընթացին գրեթե զուգահեռ՝ մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում: Ի դեպ, Երևանի ծաղկային տարածքները  կհամալրվեն  նաև սեփական արտադրության և վարչական շրջանների կողմից ձեռք բերված ծաղկասածիլներով: