Հայաստանի ՊՆ-ն կներկայացնի Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը


12:53 , 25 փետրվար, 2017

Times.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խոստացել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն»,- հայտնել է նա: