Իսրայելը թուրք գործարարների համար բազմակի մուտքի վիզա կտրամադրի


23:39 , 21 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Իսրայելը որոշում է կայացրել երեք տարով բազմակի մուտքի վիզա տրամադրել թուրք գործարարների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, այս մասին թուրք-իսրայելական բիզնես ֆորումի ժամանակ հայտնել է Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոս Շաի Կոենը:

 Հյուպատոսը հայտարարել է նաև, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը դրականորեն է անդրադառնում հետաքրքրված բոլոր կողմերի վրա: