ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանի առաքելությանը պատրաստվելու (Video)


23:36 , 20 փետրվար, 2017
Razm.info-ն գրում է.
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղից  նախապատրաստական մեկամսյա վարժանքներ անցնելուց հետո կուղևորվի Աֆղանստան՝ մասնակցելու «Վճռական աջակցություն» առաքելությանը։
 Սա Գերմանիայում Հայաստանը ներկայացնող խաղաղապահների հերթական վերապատրաստումն է, խաղաղապահները ամեն փոխարումից առաջ մարզումներ են անցկացնում այստեղ: Հայաստանցի խաղաղապահների ևս մեկ զորախումբ Գերմանիա էր մեկնել մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 15-ին: Հայաստանի խաղաղապահները առաքելությանը մասնակցում են 126-131 հոգանոց կազմով:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: