Մոտենում է երկար սպասված գարունը


10:18 , 20 փետրվար, 2017
Картинки по запросу գագիկ սուրենյանԻնչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից՝ վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +5... +6 աստիճանի: