Ամերիկացի պատմաբանները կազմել են ԱՄՆ նախագահների վարկանիշը


16:14 , 19 փետրվար, 2017
C-SPAN հեռուստաընկերությունը հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշը, որը կազմում են ամերիկացի պատմաբանները: Վարկանիշը կազմվել է 91 պատմաբանների հարցման արդյունքներով, որոնցից յուրաքանչյուրին առաջարկել են ԱՄՆ նախագահների արդյունավետությունը գնահատել 0-ից 10 սանդղակով: Հարցված պատմաբանները մասնագիտացած են ԱՄՆ նախագահների գործունեության մեջ:

Նախագահներին գնահատում են մի շարք չափանիշերով, որոնց թվում են հանրությանը համոզելու ունակությունը, ճգնաժամային վիճակներում լիդերությունը, տնտեսական քաղաքականությունը, բարոյական հեղինակությունը, միջազգային հարաբերությունները, վարչական փորձը, Կոնգրեսի հետ հարաբերությունները, տեսլականը, արդարադատությունը: