Ալիևը չի կարող ավելացնել 99 տարի առաջ քարտեզի վրա հայտնված Ադրբեջան պետության տարիքը. Շավարշ Քոչարյան


20:47 , 18 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում արված հայտարարությունները:

 «Ադրբեջանի ղեկավարն իր ոճի մեջ է. հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Դրանով 99 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան պետության տարիքը ոչ մի կերպ չի ավելանա»,- ասաց Քոչարյանը: