Դատելով Մյունխենի որոշ հայտարարություններից՝ սառը պատերազմն այդպես էլ չի ավարտվել. Լավրով


19:40 , 18 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Եթե դատենք Մյունխենի կոնֆերանսի ընթացքում հնչած որոշ հայտարարություններից, ապա «սառը պատերազմ»-ն այդպես էլ չի ավարտվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մյունխենյան կոնֆերանսի իր ելույթում:

 Լավրովն ընդգծել է՝ ՌԴ-ն ու Արևմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել Կիևի՝ Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությամբ: «Կիևը պետք է կանգնի մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղու վրա, այլընտրանք չկա»,- ընդգծել է նա: