Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումներն ու այդ օրենքի կիրարկման համար նախատեսված առաջիկա ծրագրերը:
Դեսպանն իր հերթին, կարևորելով Պաշտպանի գործունեությունը, իր պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու երկու հաստատությունների միջև փոխգործակցության շրջանակները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ երկուստեք առաջնահերթություն ներկայացնող մի շարք ոլորտներում համատեղ միջոցառումներ ու ծրագրեր կազմակերպելու և իրականացնելու միջոցով: