Ադրբեջանը շարունակում է նախապատրաստվել պատերազմի


02:24 , 17 փետրվար, 2017

Image result for тюрьмы в азербайджанеԵթե հիշում եք, ապրիլյան մարտական գործողությունների նախօրեին՝ (հարձակումից 15 օր առաջ) 2016 մարտի 17-ին, Ադրբեջանի նախագահի՝ ներում շնորհելու մաuին հրամանագրով ազատ են արձակվել ազատազրկման ձևով պատիժ կրող 137 հանցագործներ (զինապարտ տարիքի, այդ թվում՝ Թուրքիայի մեկ քաղաքացի), որոնցից 82-ը ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար։ Ըստ տեղեկությունների՝ Ալիևի հրամանով «ներված» հանցավոր տարրերից շատերին բանակի կազմում գեներալ Զաքիր Հասանովը օգտագործել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։
Եթե այն ժամանակ Ադրբեջանի նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել են մոտ 400 խնդրագիր և ազատ են արձակվել 137 դատապարտյալի, ապա այս անգամ քննարկվելու են 800-ից ավելի խնդրագրեր, որից մոտ 400 դատապարտյալ մարտ ամսին կազատվի պատժի հետագա կրումից։
Ամեն դեպքում Իլհամը հենց այնպես ոչ մեկին ներում չի շնորհելու։ Պատժից ազատված գող-ավազակները, մանկապիղծ տականքներն ու մարդասպանները կրկին կօգտագործվեն մեր դեմ...