Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին


12:50 , 15 փետրվար, 2017

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարինBarometer.am-ը գրում է.

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հունիսի 5-ից 17-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք "Norway Chess" գերմրցաշարին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվական բաժնից:
Մրցաշարի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակիցների կազմը:
Հաղթողին որոշելու համար կպայքարեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լևան Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) և Անիշ Գիրին (Նիդերլանդներ):