BAT: անլար, ճախրող մուկ


19:53 , 12 մարտ, 2013

150-1

Դիզայներ Վադիմ Կիբարդինը (Kibardin Design) ստեղծել է թռչող անլար մկնիկ մարդկանց համար, ովքեր իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են համակարգչի առջև։ Մկնիկի անունը BAT է։
150-2

BAT-ը բաղկացած է մկնիկից և հարթակից, որի վրա դրվում է։ Գադջետը ունի յուրօրինակ դիզայն ալյա Star Wars և լինում է 2 գույնի՝ սև ու սպիտակ։ Մկնիկը ճախրում է 40մմ բարձրության վրա, իսկ ձեռքի ծանրության տակ իջնում է մինչև 10 մմ։

BAT-ը դեռ գտնվում է փորձարկման շրջանում։ Հուսանք, որ փորձարկումները հաջող կանցնեն, և շուտով այն կհայտնվի վաճառքում։

150-3

150-4