Լապշինի արտահանձումը կանխելու համար ՌԴ-ն աշխատել է իսրայելցիների հետ. Բելառուսում ՌԴ դեսպան


21:00 , 8 փետրվար, 2017
Times.am-ը գրում է.
 Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող էր փոխանցվել Ռուսաստանին կամ Իսրայելին, եթե նրա նկատմամբ այդ երկրներում քրեական գործեր հարուցված լինեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել Բելառուսում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Մեր հյուպատոսական ծառայությունն աշխատել է իսրայելցիների հետ: Նրան կարելի էր հանձնել Ռուսաստանին ըստ համաձայնագրի, սակայն մենք նրա դեմ հարուցված քրեական գործ չունենք: Այսինքն` մեր Գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցեր, որի դեպքում նրան, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեին Ռուսաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին»,- նշել է դեսպան Սուրիկովը: