Պլանշետների արտադրության աճել է 329-ով


20:00 , 7 փետրվար, 2017
Картинки по запросу armtab

Տեղական արտադրության խթանումը կարևոր գործընթաց է ցանկացած պետության համար: Խնդիրն ավելի օրակարգային է դառնում, երբ խոսքը գնում է Հայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրի մասին:
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները՝ կարող ենք փաստել, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 2 հազար 12 հատ պլանշետ:

Այն կարելի է բավականին լուրջ արդյունք համարել: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ՀՀ-ում արտադրվել էր 1 հազար 683 հատ սմարթֆոն: Հաշվի առնելով բրենդային ընկերությունների արտադրությունը՝ առկա էր մտավախություն, որ տեղականը կարող է ձախողել, սակայն թվերը փաստում են, որ այն ունի նաև զարգացման դրական միտում: