15 տարվա դադարից հետո «Руки вверх» խումբը նոր երգ է թողարկել


20:15 , 4 փետրվար, 2017

«Забери ключи». այսպես է կոչվում երգը, որը թողարկել է«Руки вверх» խումբը՝ 15 տարվա դադարից հետո: Համացանցում հայտնված երգը առավելապես ոգևորել ու հուզել է նրանց, ովքեր 90-ականներին մեծացել են «Руки вверх»-ի երգերի տակ: Նշենք, որ նոր երգը ոճային առումով ոչնչով չի տարբերվում խմբի 20 տարի առաջ թողարկված երգերից: Եվ հենց սա էլ, հավանաբար, երգի  հաջողության պատճառն է: