Հայաստանի հնդկականացումը շարունակում է էլ ավելի բարձր լեվլում. սա արդեն գագաթնակետն է


00:40 , 4 փետրվար, 2017
Էսօր ֆեյսբուքում աչքովս էս հոլովակն ընկավ, որը, ոնց հասկանում եմ, գովազդային ա, ինչը նշանակում է ՝ բռնվեք, քանի որ փախնելու տեղ չունեք։ Շարունակվում ա Հայաստանի հնդկականացումը։ Սերիալները քիչ էին, հիմա արդեն գովազդներն են հնդկական դառնում։ Սկսել էին արդեն գոնե ռեկլամների ժամանակ շունչ քաշել հնդկական մշակույթի սրտաճմլիկ ու գերֆանտաստիկ ազդեցությունից, արդեն դրանից էլ զրկվեցին։
Երևի լսել եք անեկդոտը՝ «Գնում ես հյուր, ուզում ես բարև տաս, ասում են՝ հոպ ախպեր, սպասի հնդկականն ա, թող ռեկլամ քցի, նոր»։
Վերջ, հիմա դա էլ չկա։ Էլ չկա։ Արդեն ամեն ինչ հնդկական ա։