Մինչև ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտն ավտոկայանատեղերի տուրքի չվճարման վարչական տույժեր չեն կիրառվի


12:34 , 1 փետրվար, 2017

Image may contain: 1 person, sittingՀարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտն ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի, և վարչական տույժեր չեն կիրառվի:

Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:

#կարմիգիծ #քաղաքացիներիհամար