Դհոլչիներին վարձել էր Արտաշես Գեղամյանը Հմայակ Հովհաննիսյանի հոգեհանգստի համար


12:47 , 28 մարտ, 2012

Շարունակեմ երեկվա դհոլի թեման, երբ երեկ ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ժողգործիքների բաժնի կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի՝ «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը», 3-րդ կետի հատկանիշներով՝ «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից», այսօր Արտաշես Գեղամյանը խոստովանեց, որ. «Դա ոչ թե մեր գրասենյակի, այլ Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակի մոտ էին դհոլ նվագում ու մենք էինք վարձել այդ երաժիշտներին: Մենք էինք վարձել երիտասարդ երաժիշտներին` Հմայակ Հովհաննիսյանի քաղաքական հոգեհանգիստը անցկացնելու համար»... Հմայակ Հովհաննիսյանի `«Քաղաքագետների միության» գրասենյակն ու «Ազգային միաբանության» կուսակցության գրասենյակը գտնվում են նույն շենքում...Մնաց միայն մեկ չբացահայտված հանգամանք, ինչու էր այդ «քաղաքական հոգեհանգստի» վիդեոն Youtube-ում տեղադրել АrmenAsotyan օգտատիրոջ անունից.....